Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան մտադիր է Գերմանիայից գնել 100 պահակային մոտորանավակ. Der Spiegel

Գերմանական Der Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է 1.4 միլիարդ եվրոյով Գերմանիայից գնել 100 պահակային մոտորանավակ: Այս մասին նշված է Գերմանիայի ֆինանսների հարցերով պետքարտուղար Շտեֆֆան Կամպետերի գաղտնի նամակում:

Ակնկալվում է, որ Սաուդյան Արաբիան Գերմանիայից կգնի երկու տիպի պարեկային մոտորանավակ, սակայն հայտնի չէ, թե կոնկրետ ինչպիսին: Գործարքին մասնակցելու է գերմանական Hermes-Burgschaft խումբը: Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ երբ կստորագրվի ռազմանավերի մատակարարման մասին պայմանագիրը:

Ակնկալվում է, որ սաուդյան կողմի հետ համաձայնագրի ստորագրումից հետո այդ նավերի կառուցումն իրականացվելու է Lurrsen  նավաշինարանում: Կամպետերի խոսքերով՝ հնարավոր գործարքն ունի քաղաքական կարևորություն:

2013 թվականի նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիան մտադիր է Գերմանիայից գնել «Տուրե 209» նախագծի 5 սուզանավ՝ հետագայում պատվերը մինչև 25 միավորի հասցնելու հնարավորությամբ: Հնարավոր գործարքը գնահատվել էր 12 միլիարդ եվրո: Գերմանիան արդեն իսկ ստացել է սուզանավերի պատվերը, սակայն երկրի կառավարությունը դեռ հավանության չի արժանացրել պայմանագրի ստորագրումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս