
Հալեպում ռմբակոծության հետևանքով զոհվել է մոտ 90 մարդ. SOHR (տեսանյութ)

BBC News-ի փոխանցմամբ՝ համացանցում հայտնվել են մի շարք տեսանյութեր, որոնցում պատկերված են Հալեպում ապստամբների վերահսկողության տակ գտնվող թաղամասերի ռմբակոծության հետևանքները: Syrian Observatory for Human Rights (SOHR) իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ «տակառային ռումբերի» նետման հետևանքով զոհվել է մոտ 90 մարդ:
Հալեպի վրա հարձակումն իրականացվել է փետրվարի 1-ին: Դրա հետևանքով հիմնականում տուժել են խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև կանայք ու երեխաներ: Հարձակման ժամանակ կիրառվել են այսպես կոչված «տակառային ռումբեր»: Խոսքը գնում է պայթուցիկով, խոցող տարրերով ու հեղուկ վառելիքով լեցուն բեռնարկղերի մասին, որոնց նետում են ուղղաթիռից:
Ստորև ներկայացվում է այդ մասին մի տեսանյութ, որը YouTube վիդեոհոսթինգում հայտնվել է այս տարվա հունվարի 31-ին: