Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարները մարտի սկզբին կժամանեն Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարները մարտի սկզբին կժամանեն Վրաստան: Այս մասին հայտնի է դարձել երեկ, երբ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի ու Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հանդիպումը:

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, ըստ որի՝ այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ ու բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Վրաստանի եվրաատլանտյան ձգտումները, ռուս-վրացական հարաբերությունները և Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը:

Հանդիպման ժամանակ գերմանացի դիվանագետն աջակցություն է հայտնել Վրաստանին: Հանդիպմանը մասնակցող Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ավելի ուշ հայտարարել է, որ Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարների այցը Վրաստան հաստատում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու ճանապարհին Վրաստանին նրանց աջակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728