ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ ժամանել են Ադրբեջան: Այսօր նրանք հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ադրբեջանական այցից հետո համանախագահները կմեկնեն Հայաստան:

Մամեդյարովը փետրվարի 1-ին Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում հանդիեպել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵԱՀԿ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցությունը, ինչպես նաև Բաքվում ԵԱՀԿ-ի Կոորդինացիոն գրասենյակի գործունեությունը:

Հանդիպման ժամանակ Մամեդյարովը Զանիերին իրազեկել է Ղարաբաղյան բանակցային գործընթացի ընթացքի մասին: Զանիերն իր հերթին մտահոգություն է հայտնել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728