Գարիբաշվիլին բազմաթիվ կարևոր հանդիպումներ կանցկացնի Բրյուսելում

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր կմեկնի Բելգիա: Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այցի շրջանակներում պլանավորված է, որ Գարիբաշվիլին հանդիպումներ է ունենալու ԵՄ-ի ընդլյանման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ: Այդ հանդիպումներից հետո կողմերը հանդես կգան համատեղ հայտարարություններով:

Բացի այդ, Գարիբաշվիլին հանդիպումներ է ունենալու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի, ներքին հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմի, էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728