
2014 թվականի հունվարն Իրաքում ճանաչվել է 2008 թվականից հետո «ամենաարյունալի հունվարը»

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ 2014 թվականի հունվարին Իրաքում բռնությունների հետևանքով զոհվել է 1013 մարդ, որոնցից 795-ը քաղաքացիական անձինք են, 122-ը՝ զինվորականներ, իսկ 96-ը՝ ոստիկաններ: Այս տվյալները ներկայացրել է Իրաքի ՆԳՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հունվարին բռնությունների հետևանքով երկրում վիրավորվել է 1800 մարդ: Նախորդ տարվա հունվարի հետ համեմատ՝ այս տարվա հունվարին զոհերի քանակն աճել է եռակի անգամ: 2014 թվականի հունվարը ճանաչվել է 2008 թվականի հունվարից հետո «ամենաարյունալի հունվարը»:
Իրաքում ՄԱԿ-ի առաքելության տվյալներով՝ հունվարին Իրաքում բռնությունների հետևանքով զոհվել է 733 մարդ: