
ԵՄ-ը պետք է Ուկրաինային խոստանա իրեն անդամակցելու հեռանկար. Ֆյուլե

Բրյուսելյան EUobserver առցանց թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ը պետք է Ուկրաինային խոստանա իրեն անդամակցելու հեռանկար: Այս մասին Մյունխենի անվտանգության կոնֆերանսի «դաշտերում» հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն.
«Եթե մենք լրջորեն մտադիր ենք օգնել Ուկրաինային ու հետխորհրդային մյուս երկրներին վերակազմավորվել, ապա Ասոցացման համաձայնագիրը պետք է հանդիսանա մեր կողմից առաջին քայլը:
Մենք չենք կարող օգնել այդ երկրներին առանց օգտագործելու ամենահզոր գործիքը՝ ընդլայնումը: Չի կարելի ուղղակի նրանց առաջարկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր և դրա հետ մեկտեղ ասել, որ նրանք երբեք հնարավորություն չեն ստանա դառնալու ԵՄ-ի անդամ: ԵՄ-ը պետք է լինի ավելի վճռական»: