
ԱՄՆ-ում ու Իրանում որոշ մարդիկ թերահավատորեն են մոտենում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրին. Ալան Էյր

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ալան Էյրը հայտարարել է, որ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Իրանում կան մարդիկ, որոնք թերահավատորեն են մոտենում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրին:
Էյրի խոսքերով՝ Իրանի հանդեպ չեն սահմանվի հավելյալ պատժամիջոցներ, եթե նա հավատարիմ մնա այդ համաձայնագրին. «Ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իրանի սահմանադրությամբ տարանջատված են երկրի օրենսդիր ու գործադիր իշխանությունները, որոնք անկախ են:
Դրա համար էլ Ժնևյան համաձայնագիրը նախատեսում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը նախագահի ու կոնգրեսի լիազորությունների շրջանակներում նոր պատժամիջոցներ չի սահմանի Իրանի դեմ»: