Թուրքիան մարդու իրավունքների խախտման ցուցանիշով զբաղեցրել է 5-րդ տեղը ՄԻԵԴ-ի ցուցակում

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է 2013 թվականի պաշտոնական վիճակագրությունը: Նախորդ տարի ՄԻԵԴ-ի գործունեության վերաբերյալ զեկույցի տվյալներով` Թուրքիան Եվրոպայի Խորհրդի երկրների թվում զբաղեցրել է 5-րդ տեղը, որոնցում հայտնաբերվել են մարդու իրավունքների խախտումներ:

2012 թվականին Թուրքիան զբաղեցրել է երկրորդ տեղը` հասնելով իր գագաթնակետին` 18.000 հայց: Թուրքիայի կառավարությունը պնդում է, որ զգալի առաջընթաց է գրանցվել մարդու իրավունքների շուրջ իրավիճակի բարելավման հարցում: 2013 թվականին Թուրքիայի քաղաքացիները 11.000 բողոք է հղել ՄԻԵԴ: Նախորդ տարի ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ կայացրել է 118 դատավճիռ, որոնցում խոսք է գնում մարդու հիմնական իրավունքների խախտման մասին:

Տեսանյութեր

Լրահոս