Բաժիններ՝

Վրաստանը պլանավորել է այս տարի արտահանել 50 միլիոն շիշ գինի

Грузия Online-ի փոխանցմամբ `Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին 2014 թվականին իր գերատեսչության գլխավոր մարտահրավեր է համարում նախորդ տարի աճ գրանցած վրացական գինու արտահանման պահպանումը.

«Ընթացիկ տարում գլխավորն արտահանման շուկաներում, այդ թվում նաև Ռուսաստանում վրացական գինու ներկայության կայունության պահպանումն է: Ներկա փուլում որակյալ գինու արտահանման մեջ 100 տոկոսանոց կայունության պահպանումն ավելի կարևոր է, քան` դրա արտահանման ծավալների մեծացումը:

Նախորդ տարի ռեկորդային է եղել վերջին տարիների համար ինչպես խաղողի արտադրության, այնպես էլ դրա վերամշակման ու գինու արտահանման տեսանկյունից: Նախորդ տարի Վրաստանում հավաքվել է մոտ 145.000 տոննա խաղող, որից վերամշակվել է ավելի քան 100.000 տոննա, ինչը կրկնակի ավելին է` համեմատած 2012 թվականի հետ:

Նախորդ տարի արտահանվել է 47 միլիոն շիշ բնական խաղողի գինի (0.75 լիտրանոց շիշի), ինչը կրկնակի ավելին է` համեմատած 2012 թվականի հետ: Նախորդ տարվա հունիսից րացական գինու համար 7-ամյա ընդմիջումից հետո բացվեց ռուսական շուկա, ուր մատակարարվեց 22 միլիոն շիշ գինի: Ի սկզբանե պլանավորված էր ռուսական շուկա մատակարարել 10 միլիոն շիշ գինի:

Այս տարի պլանավորված է արտահանել 50 միլիոն շիշ վրացական գին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ենթադրաբար այս տարի այնտեղ կմատակարարվի 25-30 միլիոն շիշ գինի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս