Բաժիններ՝

Հունվարին Յանուկովիչը ռուսական մամուլում հիշատակվել է հինգ անգամ ավելի, քան` Օբաման

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` հունվարին Ուկրաինայի իշխանության ու ընդդիմության դիմակայությունը դարձել է ռուսական ԶԼՄ-ների գլխավոր թեման: Ուկրաինացի գլխավոր քաղաքական խաղացողները զբաղեցրել են ռուսական ԶԼՄ-ներում հիշատակված 10 ամենահայտնի անձանց կեսը:

Հունվարի արդյունքներով` ԶԼՄ-ներում հիշատակվելու վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. նա հիշատակվել է  ռուսական ԶԼՄ-ների 74.122 տարբեր նյութերում, որոնք ունեն քաղաքական ու ֆինանսա-տնտեսական ուղղվածություն:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը զբաղեցրել է երրորդ տեղը` 28.545 հիշատակում: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը` 61.030 հիշատակում: Չորրորդ տեղում հայտնվել է Ուկրաինայի ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն` 20.452 հիշատակում:

Ապա գալիս են Ուկրաինայի վարչապետի պաշտոնից հրաժարական տված Նիկոլայ Ազարովը` 17.130 հիշատակում, «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենիյ Յացենյուկը` 15.498 հիշատակում և «Սվոբոդա» միավորման առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը` 9517 հիշատակում:

Լավագույն տասնյակում հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` 12.035 հիշատակում (7-րդ տեղ), Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` 11.155 հիշատակում (8-րդ տեղ) և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` 10.558 հիշատակում (9-րդ տեղ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս