Բաժիններ՝

Ֆրանկֆուրտում ղեկավարվող պայթյունով փլուզել են Եվրոպայի ամենաբարձր շենքը (տեսանյութ)

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր առավոտյան Ֆրանկֆուրտում ղեկավարվող պայթյունով վերացվել է Եվրոպայի ամենաբարձր շենքը` «համալսարանական աշտարակը»: Շենքի բարձրությունը կազմում է 116 մետր, այն կշռում է մոտ 50.000 տոննա:

Այն փլուզվել է վայրկյանների ընթացքում: Շենքի փլուզման համար օգտագործվել է մոտ մեկ տոննա հզորությամբ պայթուցիկ: Այդ գործընթացին հետևելու համար դեպքի վայրում հավաքվել է ավելի քան 10.000 մարդ: Գործողությանը մասնակցել է մոտ 500 աշխատակից, որոնք նախապես ավելի քան 1400 անցք են բացել շենքում` տեղակայելով պայթուցիկ սարք:

Համալսարանական աշտարակը կառուցվել է 1972 թվականին, այսինքն շատ ավելի վաղ, քան Ֆրանկֆուրտը դարձավ երկրի գործարար մայրաքաղաք: 38 հարկանի շենքը նախատեսված է 2500 ուսանողի համար, այն ժամանակին հանդիսացել է աշխարհի ամենաբարձր ու ժամանակակից քաղաքը: Ժամանակի հետ մեկտեղ այն բարոյապես հնացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս