Գարիբաշվիլին հանդես է եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում կառուցողական քայլերի օգտին:

Այս մասին Մյունխենի անվտանգության կոնֆերանսին մասնակցող Իրակլի Գարիբաշվիլին այսօր հայտարարել է վրացի լրագրողների հետ զրույցում: Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Վրաստանը լուրջ քայլեր է ձեռնարկել Ռուսաստանի հետ առևտրային-տնտեսական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ ու հումանիտար և մշակութային ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Գարիբաշվիլին հանդես է եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում կառուցողական ու պրագմատիկ քայլեր կատարելու օգտին: Գարիբաշվիլին Մյունխենում հանդիպելու է եվրոպական մի շարք երկրների վարչապետների ու նախագահների, ամերիկացի պաշտոնատար անձանց, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:

Տեսանյութեր

Լրահոս