Բաժիններ՝

Ամերիկացի զինվորականները փորձարկել են անվարորդ ավտոշարասյուն

Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ բանակի ավտոզրահատանկային տեխնիկայի մշակման ու հետազոտությունների ինժեներային կենտրոնը (TARDEC) փորձարկել է լիովին ինքնուրույն (այսինքն, առանց վարորդների ու համակարգչի կողմից ղեկավարվող) ավտոշարասյուն, որը բաղկացած է տարբեր տիպի մեքենաներից:

Այս մասին հայտարարել է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը: Փորձարկումն իրականացվել է Թեքսաս նահանգի «Ֆորտ-Հուդ» բազայում և ճանաչվել է հաջող: Ավտոշարասյունն ինքնուրույն ընթացել է առավել վաղ սահմանված երթուղով:

Փորձարկման ժամանակ ավտոշարասյանն անհրաժեշտ է եղել հաղթահարել մի շարք խոչընդոտներ` ներառյալ խաչմերուկներ, հանդիպակաց ավտոմոբիլային շարժում, վազանցում ու շրջանցում եզրին կանգնած մեքենաներին ու հետիոտներին:

Նախագծի ղեկավար Դևիդ Սայմոնը հայտնել է, որ ավտոշարասյունը հիանալի է իրեն դրսևորել ճանապարհային բոլոր իրավիճակների ու խոչընդոտների ժամանակ, որոնց սովորաբար բախվում են ռազմական վարորդները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս