Բաժիններ՝

Ռուսաստանը գազային զեղչ է արել Հունաստանի համար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ու Հունաստանի իշխանությունները սկզբունքային պայմանավորվածության են եկել գազի գնի հարցում: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ներկայացուցիչը:

Պայմանագրի մանրամասները պաշտոնապես չեն հրապարակվել: Աղբյուրները հայտնել են, որ պայմանագիրը երկարաձգվել է 10 տարով: Հունական գազային DEPA ընկերությունը շարունակ ձգտում էր դատարանի միջոցով հասնել ռուսական գազի գնի զեղչմանը, սակայն «Գազպրոմը» չէր համաձայնվում նվազեցնել գինը:

Հունական ԶԼՄ-ները հայտնել են, որ գազային զեղչի հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը քննարկել են հունվարի 28-ի հանդիպման ժամանակ: Պայմանագրի համաձայն, DEPA-ն ռուսական գազ է գնելու մինչև 2016 թվականը:

2012 թվականին նա ներկրել է 2.3 միլիարդ խորանարդ մետր գազ: Պայմանագրով նա իրավունք ունի տարեկան գնել մինչև 2.8 միլիարդ խորանարդ մետր: DEPA-ն հազար խորանարդ մետր գազի համար ռուսական կոնցեռնին վճարում է 470 դոլար, մինչդեռ ԵՄ-ում ռուսական գազի միջին գինը կազմում է 380 դոլար: Ավելի վաղ «Գազպրոմը» ցանկանում էր գնել DEPA-ն, սակայն նրա վաճառքը հետաձգվել է մինչև 2015 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728