Բաժիններ՝

9.5 մլն դոլար՝ չիրականացած հույսերի համար. 5 ամենաանհեթեթ հայցերը կազմակերպությունների դեմ

facte.ru կայքը կազմել է 5 ամենաանհեթեթ հայցերի ցանկը:

1. 2010թ. Classmates ապրանքանիշը համաձայնեց 9.5 մլն դոլար վճարել իր հաճախորդներին նրա համար, որ խաբել է նրանց՝ խոստանալով օգնել ընկերների հետ հաշտվել: Կազմակերպության գովազդային հոլովակում նշվում էր, որ վճարովի ծառայություններից օգտվելու դեպքում մարդիկ կարող են համացանցում գտնել իրենց հին ընկներներին և վերականգնել հարաբերությունները նրանց հետ: Օգտվելով այդ ծառայություններից՝ մարդիկ չէին վերականգնել իրենց հարաբերությունները հին ընկերների հետ: Արդյունքում՝ կազմակերպությունը յուրաքանչյուր անձի 3 դոլար փոխհատուցում տրամադրեց: Գումարն ամբողջությամբ կազմեց 9.5 մլն դոլար:

2. Ծխախոտի արտադրությամբ զբաղվող Philip Morris ընկերությունը ստիպված եղավ 13.8 մլն դոլար փոխհատուցում տրամադրել ամերիկուհի Ջոդի Բալոկին: Կինը նշում էր, որ 45 տարի ծխախոտ օգտագործած իր մայրը մահացել է թոքերի քաղցկեղից:

3. 2013թ. հուլիսին Կրիս Սևերը հայց ներկայացրեց Apple ընկերության դեմ՝ նշելով, որ Apple-ը «քանդել է» իր ընտանիքը: Տղամարդը նշել է, որ ընկերությունը պարտավոր էր ֆիլտրեր ունենալ պոռնոկայքերի համար: Նրա խոսքով՝ մի անգամ ինքը շփոթել է տառերը, Facebook սոցիալական ցանց մտնելու փոխարեն՝ մուտք է գործել F***book պոռնոկայք: Կրիս Սևերը նշում է, որ դրանից հետո իր մոտ կախվածություն է առաջացել պոռնոկայքերից, ինչն անհամատեղելի էր ընտանեկան կյանքի հետ: Դատարանը նրա հայցի մասին դեռ որոշում չի կայացրել:

Կարդացեք նաև

4. Subway արագ սննդի կենտրոնի  սենդվիչներից մեկը Footlong անունն է կրում, ինչը նշանակում է, որ այն պետք է մեկ ֆուտ (30.4 սմ) երկարություն ունենա: 2013թ. հունվարին  մի ավստրալացի որոշել է չափել սենդվիչը. պարզվել է, որ սենդվիչի իրական երկարությունը 27,9 սմ է: Սենդվիչի նկարը տղամարդը տեղադրել էր ֆեյսբուքյան իր էջում: Իրավաբանները հայց են ներկայացրել ընկերության դեմ՝ նշելով, որ այն խաբել է սպառողներին: Դատարանը դեռ լսում է հայցը: Subway ընկերությունը խոսելով կատարվածի մասին՝ նշել է, որ Footlong անունը միայն նկարագրում է սենդվիչը, և սենդվիչի երկարության չափման չափանիշ չէ: Դատարանը դեռ որոշում չի կայացրել:

5. 2013թ. Այդահո նահանգի 5 դատապարտյալներ հայց ներկայացրին ալկոհոլի արտադրությամբ զբաղվող 7 ընկերությունների դեմ: Դատապարտյալները կարծում են, որ ընկերությունները պարտավոր են իրենց 1 մլրդ դոլար վճարել, քանի որ չեն զգուշացրել՝ ինչ հետևանքների կարող է հանգեցնել ալկոհոլային խմիչքներ օգտագործելը: Տղամարդիկ վստահ են, որ հենց ալկոհոլից կախվածությունն է իրենց հանցագործ դարձրել, եթե իմանային, որ հնարավոր է՝ կախվածություն ձեռք բերեն ալկոհոլից, երբեք չէին օգտագործի: Դատարանը դեռ որոշում չի կայացրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս