Ինչպես են Ամանորը նշել հին աշխարհում
Հին Եգիպտոս – Ամանորյա տոներին բոլորից շատ զբոսնում էին հին եգիպտացիները: Նոր տարին տոնում էին Նեղոսի վարարումների ժամանակ, երբ ծագում էր Սիրիուս սուրբ աստղը (ճշգրիտ ժամկետի նշումը բարդ է, մոտավոր հաշվարկով` հուլիսից սեպտեմբեր) և սկսվում էր հին եգիպտական տարվա առաջին սեզոնը` «ախետ»: Նեղոսի վարարումը շաղկապվում էր Վերին ու Ստորին Նեղոսի աստվածի` Հափիի գալստյան հետ:
Եգիպտոսի համար դա սուրբ ժամանակաշրջան է, քանի որ երաշտը սպառնալիքի տակ էր դրել այդ հողագործական երկրի գոյությունը: Դրա համար էլ Սիրիուսի ծագմամբ նոր ժամանակաշրջան էր սկսվում հին եգիպտացիների համար, որոնք այդ ժամանակ ավարտին էին հասցնում ցանք կատարելու գործընթացը:
Նոր տարին դիմավորելը սկսվում էր Նեղոսի վարարումից շատ առաջ: Անգամ աղքատներն էին փորձում կարել նոր զգեստներ համաժողովրդական տոներից առաջ: Ժողովուրդը բուռն ողջունում էր հարավից եկող ջրի ալիքները, որոնք հեռանում էին հյուսիս: Ամենուրեք մարդիկ ուրախությամբ դիմավորում էին կենսաբեր ջուրը:
Նեղոսի վարարման օրը զոհեր էին մատուցվում Հափիին, գետն էին նետում պապիրուսի գլանաձև ձեռագրեր: Ամոն (արևի) աստվածի (որին երբեմն նույնացնում են Հափիի հետ), նրա կնոջ և որդու արձանները դնում էին նավի մեջ, որը մեկ ամիս լողում էր Նեղոսում, ինչն ուղեկցվում էր երգերով, պարերով ու ուրախությամբ: Ապա արձանները հետ էին վերադարձվում տաճար:
Նոր տարին դիմավորելիս եգիպտացիների մոտ գոյություն ուներ սովորույթ` հատուկ անոթները լցնել վարարած Նեղոսի «սուրբ ջրով», որն այդ ժամանակ համարվում էր հրաշագործ ջուր: Բացի այդ, աշխատանքից ազատված եգիպտացիներն այդ ժամանակ այցելում էին իրենց բարեկամներին ու հարազատներին և նրանց հետ համատեղ հիշատակում իրենց նախնիներին և փառաբանում աստվածներին:
Հին Բաբելոն – Այստեղ Նոր տարին վրա էր հասնում առաջին նորալուսնի ժամանակ` գարնանային գիշերահավասարից հետո, որը համարվում էր գարնան առաջին օրը: Իսկապես, գարնան գալը շատ տրամաբանական ժամկետ է` Նոր տարի սկսելու համար: Դա վերածննդի, սերմեր ցանելու և փթթուն ժամանակաշրջան էր: Տոնի ժամանակ տիրակալին մերկացնում էին և ուղարկում քաղաքից դուրս, և 11 օր յուրաքանչյուրն անում էր ամեն ինչ, ինչ խելքին էր փչում: Ընդ որում, յուրաքանչյուր օր նշվում էր յուրովի:
Հետո տիրակալը վերադառնում էր մեծ թափորի գլխավորությամբ և հիանալի հագուստներով զգեստավորված: Բոլորը վերադառնում էին աշխատանքի և իրենց պահում էին վայելուչ: Այդպես, մարդիկ յուրաքանչյուր տարի սկսում էին նոր կյանք: Այսինքն, ամանորյա այն ավանդույթը, որ Նոր տարվա ժամանակ ընդունած որոշումն այդ տարում ինչ-որ բան կփոխի քո կյանքում, արմատներով ձգվում է մինչև Հին Բաբելոն:
Հին Պարսկաստան – Հին պարսկական Նովրուզ տոնը նշվում էր գարնանային գիշերահավասարի ժամանակ` մարտի 21-22-ին և նշանակում էր գարնան սկիզբ և ցանք կատարելու ժամանակաշրջան: «Նովրուզ» բառը պարսկերենից թարգմանվում է որպես «նոր օր», դա իրանական օրացույցի ֆարվադին ամսվա առաջին օրն է: Դրանից մի քանի շաբաթ առաջ ցորենի կամ գարու սերմերը դնում էին ափսեների մեջ, որպեսզի դրանք աճեն: Մինչև Նոր տարի այդ սերմերը ծիլեր էին տալիս, ինչը խորհրդանշում էր գարնան գալուստը և կյանքի նոր տարվա սկիզբը:
Տոնի նախօրեին բոլորը հաշտվում էին, բոլոր սափորները լցնում էին հացահատիկով, առանցքային ջրով կամ կաթով` հույսը դնելով կենսաբեր անձրևների ու առատ բերքի վրա: Նովրուզի առավոտյան պետք է ավարտված լինեին սննդի պատրաստումը, մաքրման աշխատանքները, նռներով ու խնձորի ճյուղերով տների զարդարումը և թափված լիներ աղբը: Դրանից հետո փռվում էր «դոստարխանը»` բազմաթիվ ազգային ճաշատեսակներով, քաղցրավենիքով ու խմիչքներով լեցուն սփռոցը և սկսվում էր տոնի նշումը:
Հին Հունաստան – Տարվա սկիզբը համընկնում էր տարվա ամենաերկար օրվան` հունիսի 22-ին: Իսկ թվականություն հույները վարել են Օլիմպիական հանրահայտ խաղերի ժամանկերից:
Հին Հռոմ – Առաջին օրացույցը, որում տարին սկսվում էր հունվարի 1-ից, ներդրել է հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը: Այդ օրը հռոմեացիները զոհեր էին մատուցում երկերեսանի աստված Յանուսին, ով համարվում էր ձեռբարկումների հովանավորը: Այդ օրվան զուգադիպեցնում էին կարևոր միջոցառումներ: Ամանորյա նվերներ անելու սովորույթը նույնպես Հին Հռոմից է հասել մեզ: Համարվում է, որ առաջին նվերները եղել են դափնու տերևները, որոնք նշանակել են երջանկություն և հաջողություն նոր տարում: Հռոմեացիներն իրենց ամանորյա նվերների վրա գրում էին «Ցանկանում եմ քեզ բարեհաջող և երջանիկ Նոր տարի»` երբեմն դրանց հավելելով հումորային բանաստեղծություններ: