Բաժիններ՝

Հայտարարություն Գյումրիում եւս զորակոչիկներին սպասեցնում են սառնամանիքին

Այս պահին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ ստացավ այս անգամ Գյումրիից, այն մասին, որ Գյումրիի զինվորական կոմիսարիատում ավելի քան 50 զորակոչիկ եւ նրանց հարազատներ առավոտյան ժամը 9:30-ից սպասում են դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով: Նրանց համար չեն ապահովվում պայմաններ՝ ներսում սպասելու համար:

ՀՔԱ Վանաձորի գրսենյակը գտնում է, որ շարունակաբար զորակոչիկները եւ նրանց ուղեկցող հարազատները արժանանում են մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, իսկ համապատասխան անձինք մնում են անպատիժ:

Վերստին պահանջում ենք ՀՀ պաշտպանական գերատեսչությունից՝ հարգել յուրաքանչյուր զորակոչիկի իրավունքն ու արժանապատվությունը, սահմանել հստակ ժամանակացույց բժշկական հետազոտությանը զորակոչիկների ներկայանալու համար, անհնարինության դեպքում ապահովել համապատասխան պայմաններ զորակոչիկների եւ նրանց հարազատների համար:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031