
Նյու Յորքի դպրոցներում երեխաները գրքերի եւ տետրերի փոխարեն iPad կօգտագործեն

Նյու Յորքի` արքեպիսկոպոս Բրանդոյի անվան դպրոցի աշակերտներն այլեւս ստիպված չեն լինի դպրոց գնալ գրքերով ու տետրերով լցված ծանր պայուսակներով, հաղորդում է ԻՏԱՌ -ՏԱՍՍ-ը: Դպրոց գնալու համար բավարար է միայն iPad-ը: Ըստ դպրոցի տնօրինության` բոլոր առարկաները դասավանդվում են թվային տեխնոլոգիաների օգնությամբ:
«Մենք ընտրել ենք էլեկտրոնային ձեւաչափը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ավելի որակյալ կրթություն տալ»,-նշել է դպրոցի փոխտնօրեն Ֆրենկ Պորտանովան:
Ուսուցիչները նույնպես կարծում են, որ ուսուցման էլկեկտրոնային եղանակը մի շարք առավելություններ ունի: Օրինակ, պատմությունից, բնագիտական առարկաներից աշակերտները կարող են դիտել ուսումնական դասընթացին վերաբերող տեսանյութեր:
Բացի այդ, կրճատվում են նաեւ ծնողների ծախսերը. նախկինում նրանք գրքերի վրա ծախսում էին մոտ 600 դոլար, իսկ հիմա` 150: