
Աշխարհի ամենահարուստ թոփ-մոդելը 20 մլն դոլարով առանձնատուն է կառուցել (լուսանկարներ)

Մոլորակի ամենահարուստ թոփ-մոդել Ժիզել Բունդհեն ու նրա ամուսնինը՝ Թոմ Բրեդին առանձնատուն են կառուցել, որի համար ներդրվել է 20 մլն դոլար:
Նշվում է, որ պոդիումի աստղ եւ հաջողակ գործարար Ժիզել Բունդհենի առանձնատունը գտնվում է Լոս Անջելեսի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում՝ Բրենթվուդում: Առանձնատան կառուցման աշխատանքերը վերջերս են ավարտվել: Աստղային զույգի հարեւաններ են հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցնեգերը եւ թոփ-մոդել Հեյդի Քլումը:
Առանձնատունն ունի ութ ննջասենյակ, վերելակ, սպա-հատված, լողավազն` փոքրիկ ջրվեժով: