
Հոգնա՞ծ եք. հատուկ սարքավորումը այդ մասին ձեզ կզգուշացնի

Մոտ ապագայում հնարավոր է արդեն ունենալ սարք, որը կորոշի մարդու հոգնածության աստիճանն ու այդ մասին կնախազգուշացնի, հաղորդում է naked-science-ը: Թաֆթսի համալսարանի պրոֆեսոր Դեն Աֆերգանը նշել է, որ fNIRS համակարգի միջոցով հնարավոր է որոշել, թե որքանով է մարդու ուղեղում արյունն այդ պահին հագեցած թթվածնով:
Աֆերգանը ներկայումս զբաղված է չիպի մշակման աշխատանքներով, որը տեղադրվելու է «Google Glass» ակնոցների վրա:
fNIRS համակարգերը կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում. օրինակ, վարորդը, Google-ի ակնոցները կրելու դեպքում, կնախազգուշացվի այն ժամանակ, երբ նրա ուղեղը կենտրոնացած չի լինի ճանապարհի վրա: Համակարգն անգամ կարող է ինքնուրույն կանգնեցնել մեքենան` հնարավոր վթարները կանխելու համար:
fNIRS համակարգը գործատուներին նույնպես կարող է զգուշացնել աշխատակիցների ուղեղների «կենտրոնացվածության» մասին: Բնականաբար, դա կարող է նաեւ որոշակի դժգոհություն առաջացնել, սակայն որոշ ոլորտներում, օրինակ, ավիացիայի, այն կարող է բավականին օգտակար լինել: