ՀՀԿ-ն էլ է շփոթմունքի մեջ, եւ այնտեղ էլ կան պատգամավորներ, որոնք հասկացել են՝ ինչ է տեղի ունեցել, եւ իրենք էլ են դեմ քվեարկելու
ԱԺ-ում շաբաթ օրը «գազային պայմանագրերի» քննարկման ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների բուռն զայրույթն ու քննադատական ելույթները հիմքեր տվեցին ֆեյսբուքյան օգտատերերին կոչ անելու նրանց հետեւել Ուկրաինայի օրինակին եւ գրավել ԱԺ ամբիոնը եւ արգելել, թույլ չտալ, որ քվեարկություն իրականանա: Ընդդիմադիր պատգամավորները տեղյա՞կ են արդյոք այդ կոչերից, եւ ինչպե՞ս են վերաբերվում առաջարկին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում սա տեխնիկապես անհնար է որակել, ապա ուշադրությունը հրավիրել է մեկ այլ կարեւոր հանգամանքի վրա: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն շփոթմունքի մեջ է, եւ ՀՀԿ պատգամավորներից ոմանք եւս դեմ են քվեարկելու «գազային պայմանագրերին»:
«Ես կարծում եմ ՀՀԿ-ն էլ է շփոթմունքի մեջ, եւ այնտեղ էլ կան պատգամավորներ, որոնք հասկացել են՝ ինչ է տեղի ունեցել, եւ ես կարծում եմ, որ իրենք էլ են դեմ քվեարկելու: Ես նաեւ մի տարբերակ եմ առաջարկել. ես առաջարկել եմ եւ Հովիկ Աբրահամյանին, եւ ՀՀԿ-ին պարտադիր ծանոթանալ այն 22 ստորագրված արձանագրություններին, որոնք ստորագրվել են վերջին հինգ տարվա ընթացքում, եւ բոլորը գաղտնի են պահվում: Եվ ես նրանց առաջարկել եմ չքվեարկել այնքան ժամանակ, մինչեւ իրենք ծանոթանան այդ արձանագրություններին: Ես կարծում եմ, որ որոշ ՀՀԿ-ականներ եւ Հովիկ Աբրահամյանը, որն ուզում է այդպես ինչ-որ բան անել, եթե նրանք կարողանան ծանոթանալ այդ գաղտնի պայմանագրերին (նրանցից ոչ մեկը չի ծանոթացել), այդ ժամանակ նրանք էլ չեն քվեարկի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: