Բաժիններ՝

Հրապարակվել է Հայաստանի «Տարվա լավագույն մարզիկների տասնյակը»

Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրապարակել է Հայաստանի «Տարվա լավագույն մարզիկների տասնյակը»:

Նոյեմբերի 8-ին նախարարության պաշտոնական կայքում հայտարարություն տրվեց այն մասին, որ մարզական կազմակերպություններին և մարզական լրագրողներին հրավիրվում են մասնակցելու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակվող օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերում մարզական արդյունքների գնահատման չափորոշիչների հաստատմանը միտված քննարկումներին: Ներկայացված էր նաև թիմային և անհատական մարզաձևերում հանդես եկող մարզիկների գնահատման նախնական ցանկը, ինչի վերաբերյալ նախարարությունում ստացել էին գրավոր առաջարկություններ ու դիտողություններ:

Տասնյակի քվեարկության վերաբերյալ նախարարության սահմանած կարգը, լավագույն մարզիկների թեկնածուների ցանկը, գնահատման չափորոշիչների վերաբերյալ տեղեկությունը տեղադրվել էր նախարարության պաշտոնական կայքում`դեկտեմբերի 13-ին: Որի համաձայն` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մինչև դեկտեմբերի 18-ի ժամը 18:00-ն կշարունակվի «Տարվա լավագույն մարզիկների տասնյակի» ԶԼՄ-ների կողմից իրենց առաջարկների ընդունումը, հաղորդում է  allsport.am-ը:

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրապարակել է փակ ծրարներով ստացված «Տարվա լավագույն մարզիկների տասնյակի» առաջարկների ամփոփումը:

2013 թվականի «Տարվա լավագույն մարզիկների տասնյակ»-ն ունի հետևյալ տեսքը.

1. Դավիթ Սաֆարյան – Ազատ ոճի ըմբշամարտ

2. Արթուր Ալեքսանյան – Հունահռոմեական ըմբշամարտ

3. Արսեն Ջուլֆալակյան – Հունահռոմեական ըմբշամարտ

4. Ռոման Ամոյան – Հունահռոմեական ըմբշամարտ

5. Աշոտ Դանիելայան – Սամբո

6. Յուրա Մովսիսյան – Ֆուտբոլ

7. Հենրիխ Մխիթարյան – Ֆուտբոլ

8. Մուսա Մուրտազալիև – Ազատ ոճի ըմբշամարտ

9. Տիգրան Կիրակոսյան -Սամբո

10. Արամ Ավագյան – Բռնցքամարտ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս