Բաժիններ՝

Վենեսուելայի նախագահն անձամբ է ստուգում ոստիկանության աշխատանքը`ծպտված շրջելով քաղաքում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն անձամբ է ստուգում ոստիկանության աշխատանքը`  ծպտված շրջելով քաղաքում: Այդ մասին հայտնել է ՆԳ նախարար Միգել Ռոդրիգեսը ոստիկանության ակադեմիայում հանդիպման ժամանակ:

«Նախագահ Մադուրոն սովորություն ունի անձամբ ստուգել մեր աշխատանքը, նա թաքուն կերպով մեքենայով շրջում է Կարակասում»,-հայտարարել է նախարարը:

Նա պատմել է, որ հինգշաբթի Մադուրոն շրջել է քաղաքում եւ անձամբ փողոցային ծեծկռտուքի է ականատես եղել` միաժամանակ նկատելով, որ ոչ հեռվում գտնվող երկու ոստիկանները դանդաղ են գործել: Արդյունքում ոստիկանների հարցը  ներկայացվել է կարգապահական հանձնաժողովին:

Նախարարը նշել է, որ իր «զբոսանքների» ժամանակ Մադուրոն չի սահմանափակվում միայն Կարակասի կենտրոնական փողոցներով, այլ լինում է նաեւ արվարձաններում` ոստիկանների աշխատանքը բարդ իրավիճակներում ստուգելու նպատակով: Վենեսուելան, ի դեպ, դասվում է սպանությունների ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների թվում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031