
Ճապոնացիները «խելացի» հայելի են պատրաստել, որտեղ տխուր մարդն իրեն «գտնում» է ժպտալիս

Տոկիոյի համալսարանի հետազոտողները «խելացի» հայելի են ստեղծել. երբ մարդը զայրացած ու գրգռված ժամանակ նայում է հայելու մեջ, այնտեղ իրեն տեսնում է ժպտալիս, հաղորդում է naked-science-ը:
Խնդիրն այն է, որ համակագչային ծրագիրը փոխում է մարդու դեմքի արտահայտությունը, դարձնում ժտացող: Մարդն արտացոլանքի մեջ տեսնում է իր ժպտացող դեմքը, եւ դա իսկապես նրան երջանիկ է դարձնում, ասում է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Միխիտակա Խիրոսեն:
Սարքի կենտրոնական մասում, արտացոլող մակերեւույթի փոխարեն տեղադրված է մոնիտոր եւ տեսախցիկ, որը հեռարձակում է պատկերը իրական ժամանակի ռեժիմով:
Հետազոտողները կարծում են, որ այս տեխնոլոգիան կարող է օգնել մարդկանց հաղթահարել դեպրեսիան: