Բաժիններ՝

Ինչ մեքենաներ են վարում աստղերը (լուսանկարներ)

Համաշխարհային աստղերը սիրում են թանկարժեք մեքենաներ։ Luxlux.net կայքը ներկայացնում է մի շարք աստղերի մեքենաները։

 

 

 

 

Բեյոնսեն նախընտրում է Mercedes-Benz
Բեյոնսեն իր ավտոպարկում ունի ավելի քան 5 մեքենա։ Երգչուհին նախապատվությունը տալիս է Mercedes մակնիշին։ Նա ինքը վարում է SLR McLaren, որի համար ժամանակին վճարել է 500 հազար դոլար։

Mercedes-Benz-SLR-McLaren

beyonse-avto1 beyonse-avto2

 

Մեգան Ֆոքսը նույնպես
Դերասանուհի Մեգան Ֆոքսը մեքենաների հարցում Բեյոնսեի ճաշակին է։ «Տրանսֆորմերների» հերոսուհին նախընտրում է այն մեքենաները, որոնցում համադրվում են հզորությունը և ոճը, ինչպես Mercedes-ը։ Իր CLS 55-ի համար Մեգանը վճարել է մոտ 100 հազար դոլար։

Mercedes-Benz-CLS55-megan fox

 

Ռիհաննան վարում է Porsche
Երգչուհի Ռիհաննան պաշտում է սպորտային սուպերմեքենաները։ Անցած Ամանորին նրա պրոդյուսեր Ջեյ Զին երգչուհուն նվիրեց լյուքս դասի սուպերմեքենա՝ Porsche 911 Turbo S։ Նվերի համար Ջեյ Զին վճարել էր ավելի քան 160 հազար դոլար։
rianna-avto Porsche-911-Turbo-S_1-rihanna

Քեյթ Միդլթոնի ավտոպարկը

Թագավորական ընտանիքի ներկայացուցիչ Միդլթոնը մի ամբողջ ավտոպարկ ունի։ Նա նախապետվությունը տալիս է Jaguar և Range Rover մակնիշներին, սակայն բոլորովին վերջերս իր ամուսնու՝ Արքայազն Ուիլյամի հետ ձեռք է բերել զրահապատ Bentley՝ 400 հազար դոլարով։

The Duke And Duchess Of Cambridge Attend Screening OF David Attenborough's Natural History Museum Alive 3D The Duke And Duchess Of Cambridge Leave The Lindo Wing With Their Newborn Son The Duke And Duchess Of Cambridge Leave The Lindo Wing With Their Newborn Son Celebrity Sightings In London - December 5, 2013

 

Քիմ Քարդաշյանի սուպերջիփը
Քիմ Քարդաշյանը դստեր ծննդյան կապակցությամբ Քայնե Ուեսթից նվեր է ստացել մի մեքենա՝ 1.2 միլիոն դոլար արժողությամբ։ Թյունգի ենթարկված զրահապատ մեքենան այժմ կպաշտպանի աստղին և նրա փոքրիկ դստերը՝ համառ պապարացցիներից և երկրպագուներից։ Քարդաշյանը ունի նաև Black Rolls Royce Ghost, Ferrari 458 Italia, White Rolls Royce Ghost, Black Range Rover և Lamborghini Aventador:

kim-kardashyan-ferrari kim-kardashyan-avto2 kim-kardashyan-mashina

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս