Բաժիններ՝

Ուկրաինան պետք է մերձենա և ԵՄ-ի, և Ռուսաստանի հետ. «կամ-կամ» մոդելը ապագա չունի. Ավստրիայի ԱԳՆ

Ավստրիացի նորանշանակ  27-ամյա արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ուկրաինայի դեպքում «կամ-կամ» գաղափարի կիրառումը  ապագա չունի, գրում է ավստրիական «Die Presse» պարբերականը:

«Պետությունները պետք է ինքնիշխան կերպով որոշումներ կայացնեն: Համոզված եմ, որ Ուկրաինայի համար ի վերջո պետք է հնարավոր լինի ինչպես Եվրամիության հետ մերձեցումը, այնպես էլ Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը: Մնացած ամեն ինչ Ուկրաինայի համար տնտեսական առումով անիմաստ կլինի»,-հայտարարել է երիտասարդ նախարարը:

Մեկնաբանելով լրագրողների պնդումը, թե ներկայումս Ուկրաինան ծանր ընտրության առջեւ է` ԵՄ կամ Մաքսային միություն, Կուրցն ասել է. «կամ-կամ» մոդելը ապագա չունի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031