Բաժիններ՝

Ստրադիվարիուսի գողացված ջութակը վաճառվել է գրեթե 1,5 մլն ֆունտով

Լոնդոնում 2010թ. գողացված Ստրադիվարիուսի ջութակն աճուրդում վաճառվել է 1,385 մլն ֆունտ ստեռլինգով, հաղորդում է բրիտանական «The Guardian»-ը:

Այն ձեռք է բերել անգլիացի ջութակահարը, ով գլխավորում է բրիտանական երաժշտական փառատոնը: «Մենք ուրախ ենք, որ այդ գործիքով դեռ կնվագեն երկար տարիներ, եւ այն նշանակալի ավանդ կունենա երկրի երաժշտական կյանքում»,-նշել է աճուրդային Tarisio տան ղեկավար Ջեյսոն Փրայսը:

Ջութակը գողացել էին 2010 թ-ին հարավկորեացի ջութակահարուհի Մին Չին Կիմից, այն հայտնաբերվել էր 2013թ-ին` առանց լուրջ վնասվածների: Գործիքը հանրահայտ վարպետի կողմից պատրաստվել է 1696 թ-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս