
Արքայազն Չարլզը իսլամը սպառնալիք է համարել Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների համար

Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չարլզը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արեւելքում քրիստոնեական համայնքների վիճակի առնչությամբ: Ուելսի արքայազնը նշել է, որ աճող թշնամանքի, հետապնդումների համապատկերում փլուզվում են քրիստոնյաների եւ իսլամիստների միջեւ կամուրջները:
«Մենք չպետք է անտեսենք փաստը, որ Մերձավոր Արեւելքի քրիստոնյաները հարձակումների են ենթարկվում իսլամիստ գրոհայինների եւ արմատականների կողմից: Քրիստոնեությունը ծնվել է Մերձավոր Արեւելքում, եւ մենք չպետք է մոռանանք մեր քրիստոնյա քույրեերին ու եղբայրներին»,-Չարլզի խոսքերն է մեջբերերել «Times» պարբարկանը:
Կրոնական առաջնորդների համար տոնական ընդունելության ժամանակ Չարլզը քրիստոնյաներին, մահմեդականներին եւ հրեաներին կոչ է արել միավորվել` բռնությունը դադարեցնելու համար, քանի որ Մերձավոր Արեւելքում քրիստոնեության ոչնչացումը «լուրջ հարված» կլինի տարածաշրջանի եւ ողջ աշխարհի համար: