Բաժիններ՝

Տիմոշենկո. Յանուկովիչի ու Պուտինի պայմանավորվածությունները կհանգեցնեն Ուկրաինայի ինքնիշխանության կորստին

Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների միջեւ դեկտեմբերի 17-ին ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմավարական  հեռանկարում կբերեն Ուկրաինայի պետական ինքնիշխանության կորստին, հայտարարել է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, տեղեկացնում է INTERFAX-ը:

«Յանուկովիչի եւ Պուտինի միջեւ պայմանավորվածության էությունը նկատելիորեն լայն է ու բարդ, քան պարզունակ համաձայնագրերը, որոնք մասնակիորեն ներկայացված են Ուկրաինային եւ աշխարհին: Այս պայմանավորվածությունների արդյունքները կյանքի կկոչվեն քայլ առ քայլ, երկարաժամետ ռազմավարական հեռանկարում` մինչեւ Ռուսաստանի լիակատար գերակայությամբ եւ մեր պատական ինքնիշխանության  աստիճանական կորստով միասնական պետական կազմավորումների ստեղծումը»,-նշվում է Տիմոշենկոյի հայտարարության մեջ:

Ըստ նրա` Մոսկվայում ստորագրված փաստաթղթերն ավելի վատ են, քան «Մաքսային միություն սովորական մուտքը»:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031