Բաժիններ՝

Ֆրանսիայում կրկին կքննարկվի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ. «Ազատություն»

Ըստ ֆրանսիական Le Monde պարբերականի` առաջիկա ամիսներին կառավարությունը օրենսդիրներին է ներկայացնելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Այս մասին տեղեկացնում «Ազատություն» ռադիոկայանը:

Կայքը հիշեցնում է, որ 2011 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովը քվեարկությամբ հավանություն էր տվել ցեղասպանությունների (այդ թվում Հայոց ցեղասպանության) ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծին, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդը (2012 թվականի փետրվարին) չէր հաստատել այն:

Երեկվա հրապարակման մեջ պարբերականի կայքէջը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելը նախագահ Օլանդի նախընտրական հանձնառություններից է: Հաղորդվում է նաև, որ դիվանագիտական նկատառումներով որևէ պաշտոնական հայտարարություն այդ կապակցությամբ չի արվելու մինչև գալիք տարվա հունվարի վերջին Ֆրանսիայի նախագահի` Թուրքիա կատարելիք այցը:

Ռուզան Կյուրեղյան, Փարիզ
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031