Բաժիններ՝

Ռուսաստանում առաջարկվում է արտարժույթով վերցվող կաշառքի համար ավելի խիստ պատիժ սահմանել, քան հայրենական ռուբլով կաշառքի դեպքում

INTERFAX գործակալության փոխանցմամբ` չորեքշաբթի Պետդումա կներկայացվի օրինագիծ, որով արտարժույթով վերցվող կաշառքի համար ավելի խիստ պատիժ է նախատեսվում, քան հայրենական ռուբլով վերցվող կաշառքի դեպքում: Լիբերալների խմբակցության պատգամավոր Սերգեյ Իվանովը գործակալությանն ասել է, որ համապատասխան փոփոխություններ է առաջարկում Քրեական օրենսգրքում:

Նա նշել է, որ ներկայումս լայնորեն տարածված են արտարժույթով կաշառք տալու եւ ստանալու դեպքերը: «Դա պայմանավորված է մի կողմից նրանով, որ դժվար է հետեւել արտարժույթի ծագմանն ու շրջանառությանը, մյուս կողմից` որ արտարժույթով տրվող կաշառքի ֆիզիկական չափը հեշտացնում է կաշառք տալու գործընթացը»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031