Բաժիններ՝

Հռոմի Պապը ծննդյան օրը նշել է երեք անօթեւանների ու շնիկի ընկերակցությամբ

Հռոմի Պապ Ֆրնցիսկոսն իր  77-ամյակը նշելու համար նախաճաշի է հրավիրել երեք անօթեւանների, գրում է La Repubblica պարբերականը:

Երեք անօթեւանները, որոնք «բնակվում են» Սուրբ Պետրոսի տաճարի մոտակայքում, մասնացել են տոնական համեստ նախաճաշին` Ֆրանցիսկոսի Սանտա Մարթա նստավայրի աշխատակիցների հետ միասին: Պապի արտասովոր հյուրերի թվում է եղել նաեւ անօթեւաններից մեկի շնիկը:

Կաթոլիկների հոգեւոր առաջնորդի ծննդյան օրն ավանդաբար Վատիկանում չի նշվում, եւ երեքշաբթին եւս սովորական աշխատանքային օր է եղել: Ֆրանցիսկոս Պապը, սակայն, շնորհավորանքներ է ստացել աշխարհի բոլոր ծայրերից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031