
Յանուկովիչը Ռուսաստանից 15 մլրդ է ստացել` գրավ դնելով Ուկրաինայի ռազմավարական օբյեկտները. Կլիչկո

Ուկրաինական ընդդիմադիր ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանից 15 մլրդ դոլարի վարկ է ստացել` գրավ դնելով ուկրաինական ռազմավարական օբյեկտները, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Իրազեկ աղբյուրների տեղեկություններով` 15 մլրդ դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրվել` գրավադրելով ուկրաինական գույքը»,-հայտարարել է Կլիչկոն:
Նշենք, որ ռուս-ուկրաինական միջպետական հանձանաժողովի նիստի արդյունքներով երեքշաբթի հրավիրված ասուլիսում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի կառավարությունը որոշել է Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցներից 15 միլիարդ դոլար ներդնել ուկրաինական արժեթղթերում: