
Ուկրաինայի ընդդիմադիր խմբակցությունները ստորագրահավաք են սկսել կառավարության հրաժարականի պահանջով

Ուկրաինայի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն ավելի քան 170 ստորագրություն են հավաքել` վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականի պահանջով, լրագրողներին ասել է պատգամավոր Օլես Դոնին:
«Երբ ես ստորագրում էի, արդեն 175-րդ էի»,-ասել է Դոնին: Ստորագրությունները դրվում են որոշման նախագծի տակ, որը նախկինում ներկայացվել էր Գերագույն ռադայի քննարկմանը կոմկուսի ներկայացուցիչների կողմից:
Այսպիսով, հաշվի առնելով նաեւ կոմունիստների ստորագրությունները, որոշումն արդեն ունի 210 պատգամավորի աջակցությունը: Գերագույն ռադայում քննարկվելու համար անհրաժեշտ է 150 ստորագրություն, իսկ ընդունվելու համար` 226 ձայն: