
«Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի գծով բանակցությունները կասեցված են». Ֆյուլե

Եվրամիության ընդլայման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «Twitter»-ում այսօր գրել է, թե Եվրամիությունը կասեցրել է Ուկրաինայի հետ բանակցությունները ասոցացման հանաձայնագրի շուրջ:
«Ուկրաինայի նախագահի եւ կառավարության խոսքերն ու գործողությունները` ասոցացման համաձայնագրի վերաբերյալ, գնալով ավելի են հեռանում: Նրանց փաստարկները իրականության հետ ոչ մի կապ չունեն»,-նշել է նա:
Ըստ Ֆյուլեի` համաձայնագիրը պետք է ստորագրվեր Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի հետ բանակցությունների արդյուքնում, սակայն առաջընթաց չարձանագրվեց:
Միաժամանակ, Ուկրաինայի կառավարությունը կրկին հայտարարել է, թե վճռական է տրամադրված ԵՄ հետ բանակցությունների շարունակման հարցում, հաղորդում է РИА «Новости»-ն` վկայակոչելով Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությանը:
Վարչապետի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Կիեւը մտադիր է քննարկել միայն համաձայնագրի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները, իսկ պաշտոնական հայտարարությունը մեկն է` «Ասոցացման համար դռները բաց են»: