Բաժիններ՝

Մեկը` թիկունքից, երկուսը ոտքերից բռնելով՝ անչափահասին նստեցրել են ավտոմեքենան եւ առեւանգել

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` անչափահաս աղջկան առևանգելու մեջ մեղադրվող ընկերախմբի անդամներից վերջինն ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, նախաքննական մարմինը վերսկսել է կասեցված մասի քննությունը, իսկ դատարանն էլ՝ կայացրել  մեղադրական դատավճիռ:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը 2012 թվականի մայիսի 2-ին իր ընկերոջ` Կորյուն Գևորգյանի խնդրանքով, վերջինիս համար ամուսնության նպատակով՝ անչափահաս  աղջկան առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել և իրենց ընդհանուր ընկեր Քաջիկ Մուսայելյանի հետ նույն օրը Երևանի «Էրեբունի» բժշկական քոլեջի 3-րդ մասնաշենքի դիմացից բռնություն գործադրելու եղանակով առևանգել են աղջկան:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, դեկտեմբերի 13-ի դատավճռով  ամբաստանյալ Գևորգ  Հարությունյանին մեղավոր  է  ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով  և նրան դատապարտել պայմանական ազատազրկման՝ 4  տարի ժամկետով՝  1 տարվա  փորձաշրջանով։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս