Վահան Կարապետյանն ու Սուրենյանցը հերքել են. ոչ մի ծեծ չի եղել

«Ճիշտն ասած, Սուրենյանցի հետ մենք մտերիմներ ենք, երեկ էլ հանդիպել ենք ինձ մոտ՝ «Չերրի» ռեստորանում: Ես էլ շտապում էի, երկու րոպե խոսել ենք, ու ես գնացել եմ»,- Aravot.am-ի հետ զրուցում այսպես արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը:

Հիշեցնենք, որ hraparak.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ պատգամավորը ծեծել  է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին: Ըստ աղբյուրի՝ նրանք վիճել են միմյանց հետ, ու ԲՀԿ-ական պատգամավորը ազատություն է տվել ձեռքերին:

Վահան Կարապետյանն ասել է, որ այդ տեղեկատվությունն իր համար էլ է անակնկալ եղել:

Հրապարակմանն արձագանքել է  նաեւ Սուրեն Սուրենյանցը` ֆեյսբուք սոցիալական կայքում հերքելով  շրջանառվող տեղեկությունները. «Մամուլում կեղծ տեղեկատվություն է հայտնվել իմ և ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանի միջև իբրև թե տեղի ունեցած վեճի մասին։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես ու Վահանն ընկերներ ենք ու մեր մեջ վեճ չի եղել»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031