
Կիևի քաղաքապետի նկատմամբ խափանման միջոցը կընտրվի հաջորդ շաբաթ

Նոյեմբերի 30-ին Կիեւի «եվրոմայդանի» ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու համար պատասխանատու պաշտոնյաների` Կիեւի քաղաքապետ Ալեքսանդր Պոպովի, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վլադիմիր Սիվկովիչի եւ Կիեւի ոստիկանության պետ Վալերի Կորյակի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի երկուշաբթի կամ երեքշաբթի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազը, հաղորդում է unian.net-ը:
Ըստ գլխավոր դատախազության նախնական ուսումնասիրության` հենց Պոպովն ու Սիվկովիչն են այդ գիշեր «բարոյապես ճնշում գործադրել Կիեւի ոստիկանության ղեկավարի վրա, որպեսզի «Բերկուտը» ուժ կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ»: