![](/banners/BeFunky-design.jpg)
ՀԱՀ-ում այսօր տեղի է ունենում Նելսոն Մանդելայի հուղարկավորության արարողությունը
![](https://168.am/wp-content/uploads/2013/12/Nelson_Mandela_110610.jpg)
Հարավաֆրիկյան Հանրապետությունում այսօր տեղի է ունենում երկրի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հուղարկավորության արարողությունը, հաղորդում է AFP-ն:
Հաղորդվում է, որ լեգենդար քաղաքական գործչին կհուղարկավորեն իր հայրենի Կունու գյուղում, որը գտնվում է երկրի հարավ-արեւելյան մասում:
Մանդելան վախճանվել էր դեկտեմբերի 5-ին, 95 տարեկանում: