
Հրդեհ` Շիրակի մարզում. տուժածը հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 15-ին, ժամը 01.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Բանդիվան գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցի «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 8 բնակելի առանձնատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.55-ին, մարվել՝ 02.06-ին: Այրվել է 30 քմ հյուրասենյակն ամբողջությամբ՝ գույքով:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Ա. Ս.-ը (ծնվ.1972թ.) ստացել է ձեռքերի ափերի 2-րդ կարգի այրվածքներ և հոսպիտալացվել Գյումրու բժշկական կենտրոն:
Արտակարգ իրավիճակների նախարարություն