Մեքենաներ են արգելափակվել հանրապետության տարբեր ճանպարհահատվածներում
Դեկտեմբերի 15-ին, ժամը 05.05-ին ահազանգ է ստացել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս 23-րդ կմ-ում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի ամենագնացը: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԲՄՎ» մակնիշի 50VU100 պ/հ ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 03.41-ին ահազանգ է ստացվել, որ Ջրառատ-Արաքս միջհամայնքային ավտոճանապարհին կանչ սպասարկող շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել թիվ 2 բրիգադի «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի 571 VL 29 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Մ.):
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի մոտակայքում ձնակույտի մեջ արգելափակվել է ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից ամենագնացը:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենաներ և 5 ուղևորներ տեղափոխվել են անվտանգ տարածք:
Վերադարձի ճանապարհին Գորիս-Երևան 8-րդ կմ-ում ամենագնացը արգելափակվել է ձյան մեջ: «Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները, հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել «Գազ-66» մակնիշի ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 02.29-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գավառ 15-րդ կմ-ում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Գազ 3110»՛ մակնիշի 35To121 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնվ. 1984 թ.):
Արտակարգ իրավիճակների նախարարություն