Բաժիններ՝

Կիևի քաղաքապետը հարցաքննության ժամանակ Մայդանից ցուցարարներին ցրելու մեջ մեղադրել է ԱԽ քարտուղարին

Կիևի քաղաքապետ Ալեքսանդր Պոպովը դատախազությանը տված ցուցմունքում հայտարարել է, որ Մայդանից նոյեմբերի 30-ին ցուցարարներին ցրել են  Անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուեւի հրահանգից հետո, հաղորդում է  «Украинская правда»-ն:

Ցուցմունք է տվել նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վլադիմիր Սիվկովիչը, ով, սակայն հարցաքննության ժամանակ Կլյուեւի անունը չի տվել:

Ավելի վաղ կայացած ճեպազրույցում գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հայտարարել էր,  որ «եվրամայդանի» ցրման համար կպատժվեն ԱԽ քարտուղարի տեղակալը, Կիեւի ոստիկանության պետն ու քաղաքապետը, որից հետո նախագահ Յանուկովիչը վերջիններիս պաշտոնանկ էր արել:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031