
The Washington Post. ԱՄՆ ԱԱԳ-ն կարող է գաղտնալսել բջջայիններն ու վերծանել sms-ները ողջ աշխարհում

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը կարող է միլիարդավոր հեռախոսազրույցներ գաղտնալսել մեկ օրվա ընթացքում, գրում է The Washington Post-ը:
Նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստթղթերը վկայում են, որ գործակալությունը բավականին լայն հնարավորություններ ունի: Ազդանշանները որսալու միջոցով ԱԱԳ-ն կարող է քաղաքացիների բջջայինները գաղտնալսել եւ sms հաղորդագրությունները վերծանել ողջ աշխարհում:
ԱՄՆ գործող օրենսդրությամբ`հատուկ ծառայություններին արգելվում է առանց դատարանի թույլտվության գաղտնալսել քաղաքացիների հեռախոսները, սակայն ԱԱԳ-ն հեշտությամբ շրջանցում է կոնֆիդենցիալության տեխնոլոգիան: Պարբերականը նշում է, որ մյուս պետությունների հատուկ ծառայությունները եւս կարողանում են նմանատիպ գործողություններ իրականացնել: