Բաժիններ՝

Սիցիլիայում ձերբակալվել է մաֆիայի «բոսսերի բոսսի» ընտանիքը

Իտալական ոստիկանությունը դեկտեմբերի 13-ին ձերբակալել է սիցիլիական մաֆիայի «բոսսերի բոսս» համարվող Մատտեո Մեսսինա Դենարոյի հարազատներին։ Այս մասին գրում է

Reuters-ը։ Հետաքննությունը այն կարծիքին է, որ նրա քույրը, երկու ոչ հարազատ եղբայրներն ու եղբոր որդին նրա հետ կապ են պաշտպանել և օգնել ղեկավարել «Կոզա Նոստրան»։

Մաֆիայի պարագլխի հարազատներին ձերբակալել են հանցավորության դեմ պայքարի լայնամասշտաբ օպերացիայի շջանակներում, որն անցկացվում էր Սիցիլիայի արևմուտքում գտնվող Տրապանի քաղաքում։ Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է մոտ 30 մարդ։ Առգրավվել է շուրջ 5 միլիոն, որը ենթադրաբար պատկանում է Դենարոյին և նրա ընտանիքին։

Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել՝ կազմակերպված հանցավորությանը մասնակցելու և դրամաշորթության համար։ Ինչպես գրում է Agence France-Presse գործակալությունը, ենթադրվում է, որ նրանք մասնակցել են հանցավոր սխեմայի, որը առևտրային ընկերությունների բարդ համակարգի շնորհիվ սիցիլիական մաֆիայի համար  փաստացի մենաշնորհային դիրքեր է ապահովել շինարարության ոլորտում։

Մատտեո Մեսսինա Դենարոն (մականունը՝ Դիաբոլիկ) գտնվում է միջազգային հետախուզման մեջ 1993 թվականից։ Այժմ նա 50 տարեկան է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա սկսել է ղեկաարել «Կոզա Նոստրան»2006 թվականին, երբ ձերբակալվեց կլանի նախկին պարագլուխ Բերնարդո Պրովենցանոն։

2002 թվականին Մեսսինա Դենարոյին հեռակա կարգով դատապարտել են ցմահ ազատազարկման՝ 1993թ. դատավորների և իշխանության այլ ներկայացուցիչների նկատմամբ կազմակերպած ահաբեկչությունների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս