Ինչու է հետաձգվում Սևանա լճի մասին օրենքի փոփոխությունը
Հայաստանյան ոչ այնքան ջրառատ գետերի վրա կառուցված ու կառուցվող ՀԷԿ-երի ու դրանց բնապահպանական հետևանքների մասին քննարկումները հասարակության մեջ չեն դադարում, ճիշտ այնպես, ինչպես և չի դադարում նորանոր ՀԷԿ-երի կառուցումն ու նոր արտոնագրերի տրամադրումը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Այդ թվում նաև` Սևանա լճի ավազանում, լիճը սնուցող գետերի վրա: Ի դեպ, Սևանի ավազանում ՀԷԿ-երի կառուցումն ու գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ կա ոչ թե մեկ, այլ նույնիսկ մի քանի օրենսդրական նախաձեռնություն:
Այս օրինագծերի թվում է նաև «Սեւանա լճի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ԱԺ պատգամավորների ներկայացրած նախագիծը, որն արդեն ավելի քան 1 տարի այդպես էլ չի ընդգրկվում խորհրդարանի փոքր օրակարգում և չի ներկայացվում պատգամավորների քննարկմանը:
Կայքի հարցին, թե ինչով է պայմանավորված հատկապես այս օրինագծի քննարկումը պարբերաբար հետաձգելը, ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանն այսպես պատասխանեց.
«Միգուցե պատահաբար չենք հասցնում, ծանրաբեռնված ենք», բայց և հավելեց. «բայց դա պատճառաբանություն չէ, եթե դրա ընդունելու մեծ ցանկությունը կառավարությունն ունենար, մենք արդեն քանի հատ արտահերթ ենք արել, որտեղ արդեն օրակարգը կառավարությունն է ձևավորում, թող բերեր, արտահերթով անցկացներ»:
Մանրամասները այստեղ`