Կառավարությունը 21մլն դրամ հատկացրեց հրդեհից տուժած ընտանիքներին
lorinews.am-ի փոխանցմամբ` կառավարությունն այսօր որոշում ընդունեց 21 միլիոն հատկացնել Լոռու մարզի Գուգարք համայնքի բնակիչներին բնակարանների հետ կապված հարցերը լուծելու համար:
Այդ նպատակով Լոռու մարզպետարանին կհատկացվի շուրջ 21 մլն դրամ: Որոշմամբ նախատեսվում է 21 մլն դրամ աջակցություն ցուցաբերել Լոռու մարզպետարանին՝ հրդեհից տուժած ընտանիքների համար շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար:
Որոշման երկրորդ կետի համաձայն ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձրի դեպքում` արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին:
Մանրամասները այստեղ`
Լուսանկարը` Էդվարդ Արզումանյան



