Ահմեթ Դավութօղլուն ժամանեց Երևան. Նրան բողոքի ցույցով դիմավորեցին (տեսանյութ)
«Ազատություն» ռադիոկայանի -ի փոխանցմամբ`Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն «Արմենիա Մարիոթ» ժամանեց հյուրանոցի ետնամուտքից։
Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամները և մի քանի այլ կազմակերպությունների և կուսակցությունների ներկայացուցիչներ այսօր վաղ առավոտից հավաքվել էին հյուրանոցի դիմաց՝ բողոքի ցույցով դիմավորելու Թուրքիայի արտգործնախարարին։
Դավութօղլուն առաջին թուրք պաշտոնյան է, ով 2009-ին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների տապալումից ի վեր ժամանում է Հայաստան։
Երեկ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երևանյան այցի ընթացքում ծրագրված չէ և տեղի չի ունենալու։
Մանրամասները այստեղ`



