Բաժիններ՝

ՀՀ ԱԻՆ նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը, Սելիմի լեռնանցքը:

Դժվարանցանելի է «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը և Տիգրանաշենի ոլորանները:

Սյունիքի մարզի «Զանգեր»-ից մինչև Սիսիան քաղաքն ընկած հատվածում բուք է և մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Մերկասառույցի և ձնաբքի հետևանքով դժվարանցանելի է Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար, Վանաձոր-Ալավերդի, Վայք-Սիսիան, Գավառ-Մարտունի ճանապարհատվածները, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի հատվածը:

Այս պահին ձյուն է տեղում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի և Կոտայքի մարզերում:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաս­տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031