Բաժիններ՝

ԱՄՆ-ն դիտարկում է Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավարությունը քննարկում է Ուկրաինայի նկատմամբ տարբեր գործողությունների, այդ թվում` պատժամիջոցների կիրառման հնարավորությունները, հաղորդում է Reuters-ը:

«Քննարկվում են տարբեր գործողությունների, այդ թվում` պատժամիջոցների կիրառումը, բայց գնահատումը դեռեւս ավարտված չէ, որոշումները կայացված չեն», -նշել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: Նա ավելացրել է, որ Վաշինգտոնը կոչ է անում Ուկրաինայի իշխանություններին վերադառնալ Եվրամիության եւ ԱՄՀ-ի հետ երկխոսությանը, ինչպես նաեւ ականջալուր լինել սեփական քաղաքացիների պահանջին:

«Ուկրաինան դեռեւս ունի եվրաինտեգրման ուղին շարունակելու հնարավորություն»,-եզրափակել է ամերիկացի պաշտոնյան:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031